Էրզրումի օդանավակայանում բախվել են հումանիտար բեռներով ինքնաթիռները

PanARMENIAN.Net - Վրացական և ղրղզական ինքնաթիռները բախվել են թուրքական Էրզրում քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռները հումանիտար բեռ էին տեղափոխում երկրաշարժից տուժածների համար, հայտնում է GHN-ը:

Բախման արդյունքում տուժել է վրացական ինքնաթիռը, սակայն, անձնակազմը չի տուժել:

Բախումը տեղի է ունեցել ղրղզների կողմից թռիչքային կանոնների խախտման արդյունքում:

Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---