iPhone 4S-ը նոյեմբերի 11-ին պաշտոնապես կվաճառվի Հայաստանում

iPhone 4S-ը նոյեմբերի 11-ին պաշտոնապես կվաճառվի Հայաստանում

PanARMENIAN.Net - Apple ընկերությունն իր պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ նշում է, որ iPhone 4S-ը նոյեմբերի 11-ին հասանելի կլինի ավելի քան 70 երկրներում, այդ թվում Հայաստանում։iPhone 4S-ը Հայաստանում պաշտոնապես կներկայացնի Օրանժ Արմենիա ընկերությունը։

iPhone 4S-ի պատյանը նույնն է, ինչ iPhone 4-ինը։ Այն համարվում է iPhone 4-ի ժամանակակից տարբերակը։ iPhone 4S-ը աշխատում է A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։ Սմարթֆոնի տեսախցիկը 8 մեգապիքսել է, որը թույլ է տալիս լուսանկարել բաձր որոշմամբ (Full HD)։

iPhone 4S-ը թողարկվում է սև և սպիտակ գույներով՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ տարբերակներով: Այն աշխատում է iOS-ի նոր թարմացմամբ՝ iOS5 համակարգով։

Apple ընկերությունը ներկայացրեց աշխարհին iPhone-ի նոր տարբերակը հոկտեմբերի 4-ին։

Նշենք, որ սմարթֆոնի ոչ պաշտոնական վաճառքը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---