Էրդողանը Գերմանիային գրեթե դավաճանության մեջ է մեղադրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

Էրդողանը Գերմանիային գրեթե դավաճանության մեջ է մեղադրել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը Bild թերթին տված իր հարցազրույցում մեղադրել է Գերմանիայի իշխանություններին նրանում, որ իրենք չեն սատարում Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, հաղորդում է «Ռոյթերսը»: Հարաբերությունները երկու առաջնորդների միջև բարդացան այն բանից հետո, երբ Մերկելը դեմ արտահայտվեց ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությանը: Իր հերթին Էրդողանը Գերմանիա կատարած իր նախորդ այցերի ժամանակ կոչ արեց գերմանաբնակ թուրքերին չմոռանալ սեփական արմատները: «Գերմանացի քաղաքական գործիչները հաշվի չեն առնում, որ Գերմանիայում մոտ 3 մլն թուրք է ապրում»,-հայտարարել է նա:

Ըստ նրա, Գերմանիան պետք է ավելին անի օգնելու համար Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, քանի որ դա դրական ազդեցություն կունենա ինտեգրման վրա, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---