Հայաստանն ու Ճապոնիան պատրաստվում են մեծ շուքով նշել դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը

Հայաստանն ու Ճապոնիան պատրաստվում են մեծ շուքով նշել դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանին ընդունեց Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Սեյշիրո Էտոն:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Ճապոնիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման հեռանկարները, ընդգծվեց երկու երկրների քաղաքական շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը: Առանձին ուշադրության արժանացավ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ 2012թ. ընթացքում կայանալիք միջոցառումների, քաղաքական, տնտեսական, գիտամշակութային ուղղվածությամբ համատեղ ծրագրերի իրականացման հարցը:

Ճապոնիայի խորհրդարանի փոխխոսնակ Էտոյի հավաստմամբ` երկրի քաղաքական շրջանակները բարձր են գնահատում Հայաստանի հետ Ճապոնիայի հարաբերությունները և երախտագիտությամբ են ընդունել մարտին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո ՀՀ կառավարության և Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերած աջակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---