2 նոյեմբերի 2011 - 19:17 AMT
Հայաստանում 200 հուշարձան շտապ ամրակայման կարիք ունեն

Հայաստանի Հանրապետության տարածքում մոտ 200 հուշարձան շտապ ամրակայման կարիք ունեն, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով այսօր իրենց բյուջեյում արդեն գոյություն ունի հատուկ տող, որը վերաբերում են այն հուշարձաններին, որոնց վիճակը շատ վատ է և պետք է առավել մեծ ուշադրության կարիք ունեն: Պողոսյանը նաև հավելեց, որ Հայաստանի տարածքում հուշարձանների քանակը չափազանց շատ է, որպեսզի բոլորին ուշադրություն դարձվի:

Այսօրվա դրությամբ, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված են 24.152 հուշարձաններ, որից 977-ը գտնվում են Երևանում: