ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել միջոցների փոխանցումը Պաղեստինին

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել միջոցների փոխանցումը Պաղեստինին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում շարունակել դրամական միջոցների փոխանցումը Պաղեստինի ազգային վարչակազմին: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին է հայտարարել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Նա մեկնաբանել է Իսրայելի կառավարության որոշումը՝ պաղեստինցինեի համար հավաքվող հարկերի ու այլ միջոցների փոխանցումները սառեցնելու մասին:

«Մնք գտնում ենք, որ միջոցների կանոնավոր փոխանցումը պաղեստինցիներին կարևոր է և այն պետք է շարունակվի»,-ասել է Նուլանդը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիասթափություն է հայտնել Իսրայելի կառավարության՝ Արևմտյան Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին բնակավայրերի կառուցումը շարունակելու որոշման վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---