Միջին Ասիայում բնակվող հայ մտավորականները ստացան ոսկե մեդալներ և պատվոգրեր![]() 3 նոյեմբերի 2011 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում գտնվող «Արվեստ» պատկերասրահում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը հանձնել է Մշակույթի նախարարության ոսկե մեդալներ և պատվոգրեր մի շարք հայ գործիչներին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Արարողությանը ներկա էին Ղազախստանի հայ համայնքի և «Լույս» մշակութային կենտրոնի ղեկավարները, քաղաքային իշխանությունների և մամուլի ներկայացուցիչները: Ոսկե մեդալներով պարգևատրվեցին հայտնի քանդակագործ, Ղազախստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Ղազարյանը և հասարակական գործիչ Ռիմա Ցականյանը, պատվոգրերին արժանացան Վլադիմիր և Ելենա Գրիգորյանները: Հոկտեմբերի 31-ին Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում դեսպան Ղազարյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ հանձնեց հայտնի հասարակական գործիչ, բանաստեղծ Անես Զարիֆյանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |