Աննա Բադալյանը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» ԱԱ-ում գրավել է 3-րդ տեղը 3 նոյեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-5-ը Մոսկվայում անցկացվող «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնության կանանց մրցումներում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ Աննա Բադալյանը հաջող ելույթներ ունենալով գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: 63 կգ քաշային մարզուհին Էջմիածնից է, սովորում է Մոսկվայում: Աշխարհի առաջնության տղամարդկանց մրցապայքարում Հայաստանից մասնակցում է 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը: Մրցումները շարունակվում են: «Ունիվերսալ մարտերը» /կրճատ՝ Ունիմարտ/ երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անց են կացվում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր: «Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն` օդամղիչ ատրճանակից և ձեռնամարտ: Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |