Թուրքիան մտադիր է ապաշրջափակել Գազայի հատվածը ծովից

Թուրքիան մտադիր է ապաշրջափակել Գազայի հատվածը ծովից

PanARMENIAN.Net - Իսրայելի զինվորականները պատրաստվում են դիմավորել 2 նավերը, որոնք մտադիր են ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Գազայի հատվածի շրջափակումը ծովից ճեղքելու փորձը սադրանք է Իսրայելի դեմ»,-հայտարարել. Է Իսրայելի պաշտպանության բանակը:

Ըստ առաքելության կազմակերպիչների, Գազա կմեկնի 2 նավ հումանիտար բեռով, որոնց ուղևորները կլինեն նաև 27 միջազգային իրավապաշտպաններ:

Կազմակերպիչները գերադասում են չհայտարարել, թե երբ կժամանեն նավերը:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սրվեցին 2008-2009թ. ձմռանը, էլ ավելի բարդացան 2010թ. մայիսին, երբ «Ազատության տորմիղի» բռնազավթման արդյունքում 9 թուրք զոհվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---