The Beautified Project խումբը իր համերգով կհարգի լրագրող Դենիել Փերլի հիշատակը

The Beautified Project խումբը իր համերգով կհարգի լրագրող Դենիել Փերլի հիշատակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու The Beautified Project հայկական ռոք խմբի համերգը: Համերգը կայանալու է «Դենիել Փերլի համաշխարհային երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում: Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, բացման խոսքով հանդես կգա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դենիել Փերլի հիշատակին նվիրված Համաշխարհային երաժշտության օրերը մեկնարկել են 2002թ.-ից, երբ Կարաչիում (Պակիստան) ծայրահեղականները առևանգեցին ու սպանեցին Ուոլ Սթրիթ Ջերնըլի լրագրող Դենիել Փերլին: 2002թ. օգոստոսին նրա ընտանիքը, հաշվի անելով երաժշտության հանդեպ Դենիել Փերլի ունեցած սերը, որոշեց հույս ու միասնություն ներշնչել` կոչ անելով կազմակերպել երաժշտական միջոցառումներ: Այսպիսով, ծնունդ առավ Դենիել Փերլի հիշատակին նվիրված այս միջոցառումը, որի շրջանակում ներկայումս երկու շաբաթվա ընթացքում անցկացվում են համերգներ աշխարհի տարբեր երկրներում` մարդկանց հիշեցնելով այն սկզբունքների մասին, որոնցով առաջնորդվում էր Դենիել Փերլը, երաժշտության համընդհանուր ուժի ու մարդասիրության մասին:

Համաշխարհային երաժշտության օրերը նաև հետաքրքրական կապ ունեն Հայաստանի հետ: 2002թ. փետրվարի 22-ին, Դենիել Փերլի սպանության մասին հայտնի դառնալու հաջորդ օրը աշխարհահռչակ ամերիկահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, որը Փերլի հարևանն էր ու ընկերը, պատրաստվում էր որպես հրավիրյալ դիրիժոր հանդես գալ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այդ լուրից ցնցված` նա սկզբում մտածում էր բեմ չբարձրանալ, ապա որոշեց անտեսել չարն ու չարիքը, ու համերգը նվիրեց Դենիել Փերլի հիշատակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---