Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետը քննարկել են ՀՀՊ խնդիրները

Դմիտրի Մեդվեդևը և Թուրքիայի վարչապետը քննարկել են ՀՀՊ խնդիրները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը «քսանյակի» գագաթաժողովի ժամանակ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք կարծիքներ են փախանակել արտաքին քաղաքականության, երկկողմանի հարաբերությունների, գազային ոլորտներում համագործակցության ընթացիկ արդի հարցերի շուրջ։ Բացի դրանից, Մեդվեդևը և Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև ՀՀՊ խնդիրները։

Կաննում ընթանում է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որի շրջանակներում ընդհանուր հարցերից բացի հատուկ ուշադրություն է դարձվելու Հունաստանին օգնություն տրամադրելու հարցի լուծմանը, որը հայտնվել է խորը ֆինանսական և քաղաքական ճգնաժամի մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---