Մահմուդ Ահմադինեժադ. Սիոնիստները չպետք է գոյատևեն![]() 7 նոյեմբերի 2011 - 09:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վախենում է Իրանի ռազմական հզորությունից, քանի որ ի զորու չէ մրցելու ոչ Իսրայելի, ոչ Արևմուտքի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկուշաբթի օրը եգիպտական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ի պատասխան ԱՄՆ ու Իսրայելի կողմից Թեհրանի հանդեպ դիրքորոշման կոշտացման, Ահմադինեժադը մեդարել է Վաշինգտոնին դավադրություն սարքելու մեջ, որի նպատակն էր հեղինակազրկել Ւրանն ու թշնամանք սերմանել մերձավոր հարևան Սաուդյան Արաբիայի հետ: «Այո, մենք ունենք ռազմական հնարավորություններ, որոնք տարբերում են մեզ տարածաշրջանի մյուս երկրներից: Մենք կարող ենք մրցակցել Իսրայելի ու Արևմուտքի հետ, հատկապես ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ն վախենում է Իրանի ռազմական հզորությունից: Իրանը թույլ չի տա իր դեմ ուղղված որոշումներ կայացնել»,-ասել է Իրանի նախագահը: Ահմադինեժադը հերթական անգամ հայտարարեց, որ Իրանը միջուկային ռումբ չունի, սակայն հավելել է, որ Իսրայելի վերջն անխուսափելի է: «ԱՄՆ-ն Իրանը, Սիրիան, ինչպես նաև «Համաս»-ն ու «Հեզբոլլահ»-ն է համարում չարիքի առանցքը, պահպանելու համար սիոնիստական կազմավորումը»,-ասել է Իրանի նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |