Lady Gaga-ի հերթական հաղթարշավը. Երգչուհին չորս մրցանակ է շահել MTV Europe Music Awards-ում 7 նոյեմբերի 2011 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան փոփ աստղ Lady Gaga-ն միանգամից չորս մրցանակներ է ստացել MTV Europe Music Awards մրցանակաբաշխությունում «լավագույն երգչուհի», «լավագույն տեսահոլովակ», «լավագույն երգ» և «երկրպագուների ամենամեծ քանակություն» անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունը կայացել է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Բելֆաստում, որտեղ 24-ամյա երգչուհին կրկին ցնցել է հանդիսատեսին իր արտասովոր զգեստներով։ Լավագույն կատարման և փոփ երաժշտության կատարման համար մրցանակները բաժին են ընկել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին։ Երկու մրցանակ է շահել R&B ոճում երիտասարդ երգիչ Բրունո Մարսը։ Մրցանակներ են շահել նաև Քեթի Փերին, որը պարգևատրվել է լավագույն կենդանի կատարման համար, Էմինեմը և Linkin Park-ը։ MTV Europe Music Awards-ն ամեն տարի տեղի է ունենում տարբեր քաղաքներում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |