Երևանում կկայանա «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն գրքի շնորհանդեսը

Երևանում կկայանա «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին` ժամը 18.30-ին, Մոսկվայի տան ցուցասրահում տեղի կունենա ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» (Artsakh: the people and land of Karabakh) անգլերեն գրքի շնորհանդեսը և հեղինակի լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, գրքում 700-ից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները և դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը և գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները և ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաև` ուղղաթիռից: Պատմական և ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաև Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ցուցահանդեսում ներկայացված է գրքի լուսանկարների ընտրանին: Միջոցառման մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---