Երևանում կհարգեն Ուտոյա կղզում սպանվածների հիշատակը

Երևանում կհարգեն Ուտոյա կղզում սպանվածների հիշատակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է աշխարհրհռչակ հասարակական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Երեկոյին մասնակցելու է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարելու է նորվեգացի դիրիժոր Թերջե Միկելսոնը: Համրգին մասնակցելու է նաև նորվեգացի շեփորահար Թորմոդ Ասգարդը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը Հայաստանից:

Համերգին հնչելու են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից Ռեքվիեմ կոչված հատվածը, Է. Գրիգի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար», Ա. Հարությունյանի «Կոնցերտ շեփորի և նվագախմբի համար» , Յ. Հալվորսենիվի «Նորվեգական ռապսդիան»:

Բաբախանյանը ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է մասնակցել և այս ծրագրի մաս կազմել: Նրանք որոշեցին կազմակերպել մի համերգ, որտեղ կհամատեղվեն այն աշխատանքները, որտեղ կամփոփվի Նանսենի մեծ գործունեությունը: Միկելսոնին բավական դժվար էր բերեկ Հայաստան, և ուրախ եմ, որ այս միջոցառումների շրջանակներում հաջողվեց նրան հրավիրել Հայաստան: Ծրագիրը այնպես է կառուցված, որ հնչելու են հայ և նորվեգացի կոմպոզիտորների աշխատանքները: Ռեքվիեմը նվիրվելու է վերջերս Նորվեգիայի Ուտոյա կղզում հուլիսի 22-ին տեղի ունեցած դժբախտ դեպքի` Բրեյվիկի կողմիցկղզումգնդակահարված 93 զոհերի հիշատակին:

Միկելսոնը իր հերթին նշեց. «Ուրախ եմ լինել այստեղ և անսպասելի ու հաճելի անակնկալ էր, որ իմ համերկրացու հանդեպ այդպիսի հարգանք կա Հայաստանում: Մենք ունենք մոտավորապես նույն բնակչությունը Հայաստանի հետ: 1905թ-ին ենք անկախացել և իմ կարծիքով մեր երկրների պատմությունը իրար նման են: Չեմ զարմանա, որ նույնիսկ վիկինգները այստեղ այցելած լինեն»: Նա նաև հավելեց, որ Առաջին անգամ է Հայաստանում, և շատ բարի մարդկանց է հանդիպել այդ երկրում: Ամենագնահատելին այն է, որ հայերը շատ են ցանկանում դրական փոփոխություններ անել երկրում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---