Եվրամիության` Հունաստանի օգնության պլանը մոտ ժամանակներս դժվար թե հնարավոր լինի իրականացնել

Եվրամիության` Հունաստանի օգնության պլանը մոտ ժամանակներս դժվար թե հնարավոր լինի իրականացնել

PanARMENIAN.Net - Ընթացիկ շաբաթը բավականին լի էր իրադարձություններով. Forex շուկայի մասնակիցներին հերթով ուրախացնում էին մեկ Ճապոնիան` իր ինտերվենցիայով, մեկ Եվրոպան` իր Հունաստանով: Այդ մասին ասվում է Forex շուկայի հերթական շաբաթական վերլուծության մեջ:

Վերլուծության համաձայն, շաբաթվա սկզբից դոլար/յեն զույգը հերթական անգամ թարմացրեց իր բազմամյա մինիմումը` նվազելով մինչև 75,60: Սա էլ, ըստ երևույթին, հիմնական պատճառ դարձավ, որպեսզի Ճապոնիայի ԿԲ-ն յենի հսկայական գումարներ վաճառեց` ազգային արժույթի փոխարժեքը թուլացնելու նպատակով: Հետաքրքիր փաստ. Ճապոնիայի ֆինանսների նախարար Դզյուն Ադզումին երկուշաբթի օրը հայտարարեց, որ արժութային ինտերվենցիաները կշարունակվեն այնքան, որքան որ նա ճիշտ կհամարի: Հետևաբար, չի կարելի բացառել, որ այս տարվա թվով երրորդ ինտերվենցիան վերջինը չի լինի: Այսպիսով, երկուշաբթի ճապոնացիների ձեռնարկած քայլը թույլ տվեց դոլար/յեն զույգին աճել միանգամից մի քանի ֆիգուրով մինչև 79,50 նիշը, որից հետո այն գրեթե կանգ առավ 78,00 նիշի մոտ:

Միացյալ եվրոպական արժույթը սկսեց ճնշում զգալ դեռ երկուշաբթի օրը առևտրային շաբաթվա բացումից հետո: Սկզբից եվրոպական միացյալ արժույթի վրա ճնշում էր գործադրում Եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամի համար միջոցների որոնման չլուծած հարցը: Ինչպես պարզ դարձավ, ամենահավանական վարկատուն կարող է դառնալ Չինաստանը, իր բյուջետային միջոցների ավելցուկով: Սակայն, փորձագետների կարծիքով, Չինաստանը կարող է մի շարք քաղաքական զիջումներ պահանջել, որոնց եվրագոտու երկրները դժվար թե համաձայնեն:

Հետագայում, իրավիճակը ավելի բարդացրեց Հունաստանի վարչապետ` Գեորգիուս Պապանդրեուն, ով հայտնեց Եվրամիության վերջին հակաճգնաժամային միջոցները հանրաքվե դուրս բերելու մասին: Այլ կերպ ասած, նա պարզապես խուսափեց պատասխանատվությունից` թողնելով այն հույն հանքագործերի և թերապևտների ուսերին, որոնք (նույն Պապանդրեուի կարծիքով) տնտեսագիտության մասին ավելի հարուստ գիտելիք ունեն, քան վարչապետը: Հիմա Հունաստանը ֆինանսական օգնության մյուս մասը չի ստանա այնքան ժամանակ մինչև չի ներկայացնի ԵՄ-ի և ՄԱՀ-ի դիմաց ավելի վաղ ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքները:

Առանձ այն էլ բացասական ֆոնը բարդացված էր ԵՄ-ի և Գերմանիայի գործազրկության տվյալներով: Ուսումնասիրության համաձայն, սեպտեմբերին եվրագոտու գործազրկության մակարդակը կազմել էր 10,20%, երբ օգոստոսին այն հավասար էր 10%-ի: ԳԴՀ-ում նույն ցուցանիշը հոկտեմբերին կազմել էր 7%, իսկ սեպտեմբերին 6,9%: Այսպիսով, սկսելով շաբաթը 1,4150 նիշի մոտ, արդեն չորեքշաբթի օրը եվրոն արժեր 1,3700 դոլար:

Ինչ վերաբերում է բրիտանական ֆունտին, ապա այն, նույնիսկ երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճի առկայությամբ, չկարողացավ պահպանել իր` անցյալ շաբաթ գրավված դիրքերը, և հետևեց իր հարևան եվրոյի օրինակին: Սակայն, տվյալ իրավիճակում անկումը այդպես արագ չէր ընթանում: Առևտրային շաբաթվա վերջում, ֆունտ/դոլար զույգը գտնվում էր 1,5900 նիշից փոքր-ինչ վերև:

Այնուամենայնիվ, արդեն հինգշաբթի հայտնի դարձավ, որ Հունաստանում հանրաքվե չի իրականացվելու: Նորությունը ուրախացրեց ներդրողներին, և նրանք նորից դիմեցին եվրոյին: Նույնիսկ ԵԿԲ-ի տոկոսադրույքի անսպասելի իջեցումը չկարողացավ խոչնդոտ դառնալ:

ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության տվյալների հրապարակումը, այլ իրադարձությունների ֆոնին, բավականին հանգիստ անցավ: Նորությունները ակնկալվող տվյալներից ավելի լավն էին: Դրանք աջակցեցին դոլարին, ինչի արդյունքում եվրոն այդպես ել չկարողացավ փակվել 1,3800 նիշից բարձր, բայց ֆունտը այնուամենայնիվ պահպանեց իր դիրքերը 1.6000-ից բարձր:

Խոսելով շաբաթվա այլ իրադարձությունների մասին` պետք է հիշեցնել ԱՄՆ-ի և Ավստրալիայի տոկոսադրույքի վերաբերյալ որոշումների մասին: Եթե Նահանգներում տոկոսադրույքը մնաց անփոփոխ` նույն մակարդակի 0,00%-0,25% շրջանակներում, ապա Ավստրալիայում այն իջեցվել էր 4,75%-ից 4,50%: Այդպիսով, սկսելով շաբաթը 1,0700-ի մոտ, հինգշաբթի օրը AUD/USD զույգը դիպչեց 1,0200 մակարդակին, բայց հանգստյան նախօրեին նրան հաջողվեց փակվել 1,0400-ի տարածքում:

Forex շուկայի շաբաթական վերլուծությունը նաև կանխատեսումներ է կատարել հաջորդ շաբաթվա համար: Նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ մոտակա ժամանակներում, ինչպես նշում են փորձագետները, ԵՄ-ի ղեկավարների անցյալ շաբաթ ընդունված Հունաստանի օգնության պլանը, ամենայն հավանականությամբ, դժվար թե հնարավոր լինի իրականացնել, ներդրողները կխուսափեն իրականացնել ռիսկային գործողություններ:

Շուկայի մասնակիցների համար ևս մեկ անորոշության գործոն է G20 գագաթաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 3-4: Ըստ երևույթի, հենց այդ ժամանակ եվրագոտու ղեկավարությունը պլանավորում էր հայտարարել հունական ճգնաժամի հաղթահարման և Աթենքին ֆինանսական օգնության հերթական տրանշի տրամադրման մասին: Սակայն հիմա, ինչպես երևում է, նրանք ստիպված կլինեն զբաղվել նոր տնտեսական գործողությունների սցենարի մշակմամբ մոտ ապագայի համար:

Ինչ վերաբերում է գալիք շաբաթվա նորությունների հոսքին, ապա եվրոպական նորություններից կարելի է առանձնացնել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` ԵՄ-ում մանրածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, արդյունաբերական գների ինդեքսը և Մեծ Բրիտանիայի առևտրային հաշվեկշիռի սալդոն: Հատուկ ուշադրության կարժանանա Անգլիայի Բանկի որոշումը իր հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ: Ըստ նախնական կանխատեսման, այն կմնա անփոփոխ` 0,50% մակարդակի վրա:

ԱՄՆ-ի կարևոր տվյալներից, առաջին հերթին, պետք է նշել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` մեծածախ առևտրի շրջանառության ծավալի փոփոխությունը, առևտրային հաշվեկշիռի սալդոն, ինչպես նաև Միչիգանի համալսարանի սպառողների վստահության ցուցանիշը:

Շուկայական դինամիկայի մոտակա հեռանկարների վերաբերյալ կարելի է ենթադրել հետևյալը` եվրո/դոլար զույգի համար հավանական է կոնսոլիդացիա: Հավանաբար, եվրոյի աճը դեռ կսահմանափակվի 1,3850 կամ 1,3930 մակարդակներով: Մոտակա պահպանման մակարդակը տեղակայված է 1,36 ֆիգուրի մոտ: Այն անցնելու դեպքում եվրո/դոլար զույգը կարող է անկում ապրել մինչև սեպտեմբերի վերջում գրանցված մինիմումը` 1,3360: Ներկայումս, ֆունտ/դոլար զույգի համար հիմնական վտանգ է ներկայացնում 1.5850 պահպանման մակարդակի ճեղքումը: Այդ դեպքում, զույգը կարող է ուղղվել դեպի հոկտեմբերի 20-ի նվազագույն արժեքը` 1,5680: Աճի վերականգման համար բրիտանական արժույթին հարկավոր է ամրապնդվել 1,6100 ֆիգուրից բարձր: Դոլար/յեն զույգը, հավանաբար, կշարունակի փոփոխվել 78 ֆիգուրի մոտ: Նրա համար մոտակա պահպանման մակարդակը հանդիսանում է 77,70-ը: Ամենայն հավանականությամբ զույգի աճը դեռևս սահմանափակված կլինի 79,00 մակարդակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---