2012-ին դպրոցների շինարարության և վերանորոգման համար կհատկացվի 7,4 մլրդ դրամ

2012-ին դպրոցների շինարարության և վերանորոգման համար կհատկացվի 7,4 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է մշտական խորհրդարանական հանձնաժողովների վերջին համատեղ նիստը 2012-ի պետբյուջեի վերաբերյալ։ «Այսօրվա քննարկումը, հավանաբար, ամենակարևորն է, քանի որ նվիրված է արդյունաբերությանը և հարկերի հավաքմանը»,- խորհրդակցության բացման ժամանակ հայտարարել է ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։ Նա հավելել է, որ արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, իսկ պետեկամուտներ հավաքելը կախված է 2012-ի բյուջեի կատարումից։ Իր հերթին ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է միջոցները, որոնք բյուջեով հատկացվել են տնտեսական բլոկի նախարարություններին։ «Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելու է 807 մլն դրամ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ստանալու է 36 մլն երկու ծրագրերի համար, այդ թվում՝ 30 մլն ռեակտիվ թափոնների վերացման համար։ Տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրվելու է 6 մլրդ 830 մլն դրամ, որոնցից 6,3 մլրդ՝ ճանապարհների շինարարության և վերանորոգման համար։ Քաղաքաշինության նախարարությունը ստանալու 12,3 մլրդ դրամ, որից 7,4 մլրդ նախատեսված է դպրոցների շինարարության և վերանորոգման համար»,- նշել է Սաֆարյանը, նշելով, որ 1 մլրդ դրամ տրամադրվելու է ռուսական վարկից Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի դպրոցի շինարարության համար։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---