Հայտնի են Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի զույգերը

Հայտնի են Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի զույգերը

PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարրաս քաղաքում նոյեմբերի 8-ին տեղի կունենան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 7 միավորով 6-րդ տեղում է, կխաղա Իսպանիայի հետ: Իսպանացի շախմատիստները 5 տուրերում նույնպես 7 միավոր են վաստակել և 9-րդ տեղում են:

Առաջին տախտակին Լևոն Արոնյանը կհանդիպի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ, Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Իվան Լոպես Սալգադոն: Վլադիմիր Հակոբյանը կխաղա Միգել Կորդոբա Իլլիեսկասի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը` Լուիս Մարտինես Արիսմենդիի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը, որը 6 միավորով 11-րդ տեղում է, իր ուժերը կչափի Հունաստանի հետ: Կկայանան հետևյալ պարտիաները` Էլինա Դանիելյան – Ելենա Դեմբո, Լիլիթ Մկրտչյան – Աննա Մարիա Բոստարի, Լիլիթ Գալոյան – Եկատերինի Ֆախիրիդու և Նելլի Աղինյան – Եկատերինի Պավլիդու:

Հունաստանն իր ակտիվում 5 միավոր ունի և 15-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---