Վարչապետ. Մենք մտադիր ենք անցկացնել ամենաթափանցիկ ընտրություններն անկախ Հայաստանի պատմության ընթացքում![]() 8 նոյեմբերի 2011 - 18:09 AMT PanARMENIAN.Net - ԵԺԿ քաղաքական ասամբլեային մասնակցող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Մենք նպատակ ունենք անցկացնել ամենաթափանցիկ և արդար ընտրություններն անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում»: Այս հարցում վարչապետը կարևորել է նոր ընտրական օրենսգիրքն ու հանրային ծառայությունների մասին օրենքը, որը թափանցիկ է դարձնելու պետական պաշտոնյաների գործունեությունը: Կառավարության ղեկավարը ԵԺԿ քաղաքական ասամբլեայի ընթացքում խոսել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման քաղաքականության, ինչպես նաև ՀՀԿ ԵԺԿ-ին անդամակցության հեռանկարների մասին: Կառավարության ղեկավարն անդրադարձել է տնտեսական ու կառուցակարգային այն բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում. «Այսօրվա աշխարհում, փոփոխություն է տեղի ունենում ավելի արագ, քան երբևէ: Հետևաբար, Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների և ինստիտուցիոնալ վերափոխման իրականացումը: Այժմ պարզ է, որ ԵՄ տեխնիկական աջակցությունն ու ֆինանսական օժանդակությունը կարևորագույն նշանակություն են ունենալու արագ և էական առաջընթաց ապահովելու համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Այս համատեքստում ԵՄ կողմից առաջարկված Արևելյան գործընկերությունը, մի կենսական գործիք է, որը կարող է խթանել տրանսֆորմացիոն գորընթացը: Մենք վերահաստատում ենք մեր մտադրությունը ԵՄ հետ մեր տնտեսական և քաղաքական ինտեգրումն առավել զարգացնելու առումով և մեր երախտիքն ենք հայտնում օժանդակության համար: Ներկայումս, ԵՄ հետ բանակցում ենք Ասոցացման համաձայնագրի շուրջ և սկսում ենք խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները»: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵՄ աջակցությամբ իրականացվում են լրջագույն բարեփոխումներ, որոնք տեսանելի են հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին ու հայ-թուրքական հարաբերություններին` վերահաստատելով առանց նախապայմանների Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը: Ամփոփելով խոսքը` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բրյուսելում երկօրյա աշխատանքային այցով: Այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ, մասնակցել է ԵԺԿ քաղաքական ասամբլեային և իր կեցավայրում ընդունել է Հայաստանի եվրոպական բարեկամներ խմբի անդամներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |