Ազգային պատկերասրահում բացվեց Ուկիյո-է ճապոնական փայտափորագրության ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահում բացվեց Ուկիյո-է ճապոնական փայտափորագրության ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահում 2-րդ անգամ բացվեց Ուկիյո –է փայտափորագրության ցուցահանդեսը: Առաջին անգամ նմանատիպ ցուցահանդես կազմակերպվել է 1994 թ-ին: Ցուցահանդեսում ներկայացված են 19 դարում ստեղծված շուրջ 40 աշխատանքներ: Այն շարունակվելու է մոտ մեկ ամիս:

Ցուցահանդեսի գործընկերներն են «Հիկարի» հայ ճապոնական գիտակրթամշակութային կազմակերպությունը և «Ջեյ Թի ինթերնեյշնլ Լյուքսեմբուրգ էս էյ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ռուսաստանի դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկախիտո Հարադան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր:

Ուկիյո-է ճապոնական փայտափորագրությունը, որը ստեղծվել ու զարգացել է XVII-XVIII դդ., առանձնահատուկ երևույթ է համաշխարհային մշակույթում: Ուկիյո-է փայտափորագրության վարպետներն իրենց ստեղծագործությամբ կերտում էին առօրեայի պոեզիան: Առօրեայի գեղագիտական արժեքի հաստատումն արտահայտվեց բուն անվանման մեջ, փոխառված բուդդիստական տերմինաբանությունից, ուր այն օգտագործվում էր մարդու աշխարհիկ կյանքի բնորոշման համար, իսկ 1682 թվականին առաջին անգամ կիրառվեց նոր ուղղության նշման համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---