ԼՂՀ նախագահն ու գերմանացի խորհրդարանականները համաձայնել են, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ կարգավորում պետք է ստանա![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան (Բունդեսթագ), որտեղ հանդիպել է մի խումբ պատգամավորների և փորձագետների հետ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է փոխգործակցության խորացման շահագրգռվածության առկայությունը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |