Ազգային պատկերասրահը զինվեց ճապոնական նորագույն ռեստավրացիոն տեխնիկայով![]() 8 նոյեմբերի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերվեց գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված ճապոնական առաջատար տեխնիկա: Տեխնիկան տրամադրել է Ճապոնիայի կառավարությունը` մասնավորապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA): Տեխնիկայի հանձնման ժամանակ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկախիտո Հարադան նախ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին իր երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո նյութական օգնության և ցավակցությունների համար, այնուհետև հույս հայտնեց, որ նման տեխնիկան կօգնի կատարելագործվել հայ մասնագետներին և ավելի կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական կապերը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ տեխնիկայից կարող են օգտվել նաև Հայաստանի մյուս թանգարանները: Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ տեխնիկայի նվիրատվության են արժանացել Մատենադարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլ մշակութային հաստատություններ: Հաջորդ տեխնիկան նվիրաբերվելու է վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիան: Պատկերասրահի աշխատողները, գոհունակություն հայտնելով տեխնիկայի առկայության համար, նշեցին, որ նոր տեխնիկան ավելի կատարելագործված է, մասնավորապես ունի ավելի մեծ զգայունություն, փոքրիկ արդուկներ, որոնք օգնում են հարթեցնել յուղաներկը, ունեն ավելի զգայուն խոշորացուցիչներ և այլն:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |