Ազգային պատկերասրահը զինվեց ճապոնական նորագույն ռեստավրացիոն տեխնիկայով 8 նոյեմբերի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր` նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրաբերվեց գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված ճապոնական առաջատար տեխնիկա: Տեխնիկան տրամադրել է Ճապոնիայի կառավարությունը` մասնավորապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA): Տեխնիկայի հանձնման ժամանակ Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Տիկախիտո Հարադան նախ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին իր երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո նյութական օգնության և ցավակցությունների համար, այնուհետև հույս հայտնեց, որ նման տեխնիկան կօգնի կատարելագործվել հայ մասնագետներին և ավելի կամրապնդի երկու երկրների միջև բարեկամական կապերը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ տեխնիկայից կարող են օգտվել նաև Հայաստանի մյուս թանգարանները: Այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ տեխնիկայի նվիրատվության են արժանացել Մատենադարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլ մշակութային հաստատություններ: Հաջորդ տեխնիկան նվիրաբերվելու է վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիան: Պատկերասրահի աշխատողները, գոհունակություն հայտնելով տեխնիկայի առկայության համար, նշեցին, որ նոր տեխնիկան ավելի կատարելագործված է, մասնավորապես ունի ավելի մեծ զգայունություն, փոքրիկ արդուկներ, որոնք օգնում են հարթեցնել յուղաներկը, ունեն ավելի զգայուն խոշորացուցիչներ և այլն:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |