Գերմանացի ապահովագրողները խուսափում են Եղեռնը վերապրածների ժառանգներին հատուցելուց![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը սկսել է մի գործի քննությունը, որով դիտարկվում են առկա հակասությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կալիֆորնիայի օրենսդրության ու ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի միջև, հայտնում է The Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմք է ստեղծում նրա համար, որ երեք գերմանական ապահովագրական գործակալություններ հատուցումներ վճարեն Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: Սա արդեն երրորդ անգամն է, երբ դատարանը սկսում է այս նրբանկատ գործի քննությունը: 2009թ. գործը կասեցվեց այն բանից հետո, երբ դատավորը վերջին պահին փոխեց իր որոշումը հոգուտ ժառանգների: Ըստ նոյեմբերի 7-ին արված կարճ հայտարարության, նոր հայտարարությամբ չեղյալ է համարվում նախորդը: Ըստ ապահովագրական ընկերությունների, Կալիֆորնիայի օրենքը «հակասում է ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը, որը, ըստ ընկերությունների, սատարում է Թուրքիային»: Այս գաղափարի օգտին են բերվում ԱՄՆ նախկին նախագահներ Բիլլ Քլինթոնի ու Ջորջ Բուշի հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Մինչդեռ, ինչպես հայտնում են իրավաբանները, Կալիֆորնիայի օրենքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, քանի որ նախագահների նշված հայտարարությունները չեն արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Փաստաբանները, որոնք ներկայացնում են ժառագների շահերը, նմանատիպ հայցեր են ներկայացրել New York Life ապահովագրական ընկերության և ֆրանսիական AXA ընկերության դեմ, որոնք դրական ելք ունեվան 2005թ.: Այն ժամանակ փոխհատուցման ընդհանուր գումարը երկու գործով կազմեց 37,5 մլն դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |