Զորամասի շտաբի պետի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառք վերցնելու մեղադրանքով

Զորամասի շտաբի պետի դեմ քրեական գործ է հարուցվել կաշառք վերցնելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին (3000 ԱՄՆ դոլար) օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 8-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---