Քոնդոլիզա Ռայսը պարծենում է, թե ինչպես է պայքարել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

Քոնդոլիզա Ռայսը պարծենում է, թե ինչպես է պայքարել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ղեկավար Քոնդոլիզա Ռայսին, որն իր նոր լույս տեսած գրքում նկարագրել է, թե ինչպես է դիամակայել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը:

«Ռայսը ոչ միայն նշում է բանաձևի ընդունումը կասեցնելու իր մտադրությունները, այլ նաև քամահրանքով է խոսում ԱՄՆ-ում հայկական լոբբիի մասին»,-ասում է իր ուղերձում վարչության անդամ Քեն Խաչիկյանը:

Նամակում Խաչիկյանը կոչ է անում ԱՄՆ հայ համայնքին համախմբվել՝ թույլ չտալու համար, որ նրա նման գործիչները նշանակվեն որևէ պաշտոնի:

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվել էր ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին, որի քվեարկությանը Ներկայացուցիչների պալատում ու Սենատում վետո դրեց նախագահ Բուշի վարչակազմը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---