Կաթողիկոս. Նանսենն առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում

Կաթողիկոս. Նանսենն առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեին: Էջմիածնից հայտնում են, որ զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորել է երկու երկրների միջև սերտ հարաբերությունների ձևավորումը, կրթության և մշակույթի ոլորտներում ակտիվ գործակցության զարգացումը: Հայոց Հայրապետը գնահատանքով է անդրադարձել 1988թ-ի երկրաշարժի ՀՀ անկախության քսան տարիների ընթացքում Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած կարևոր աջակցությանը: Ուրախություն հայտնելով, որ նախարարի այցը տեղի է ունենում նորվեգացի մեծագույն հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի հայաստանյան տոնակատարությունների օրերին` Նորին Սրբությունը նշել է, որ Ֆ. Նանսենն իր իրականացրած կարևոր մարդասիրական առաքելությամբ առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի կյանքում:

Պրն. Յոնաս Շտյորեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Հայոց Եկեղեցու դերակատարությանը Հայաստանում և աշխարհում քրիստոնեական արժեքների պահպանման և տարածման գործում: Հանդիպման ընթացքում նաև խոսվել է Նորվեգիայի փոքրաթիվ հայ համայնքի, Հայ Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների ու միջկրոնական երկխոսության մեջ ներգրավվածության մասին: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների գործադրած ջանքերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---