Երիտասարդության միջազգային օրը ոչ թե նոյեմբորի 10-ին է, այլ օգոստոսի 12-ին

Երիտասարդության միջազգային օրը ոչ թե նոյեմբորի 10-ին է, այլ օգոստոսի 12-ին

PanARMENIAN.Net - «Իրականում, երիտասարդության միջազգային օրը օգոստոսի 12-ն է, որը հռչակվել է 1999 թվականին ՄԱԿ-ի կողմից: Նոյեմբորի 10-ը, ինչպես տարածվել է մամուլում, երիտասարդների միջազգային օրը չէ: Պարզապես, 1945 թվականին այդ օրը Լոնդոնում տեղի է ունեցել համաժողով, և ժողովրդական երտասարդական ֆեդերացիան պայքար է սկսել ֆաշիզմի դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Քարամյանը նշել է, որ նոյեմբերի 9-ին ԱԺ որոշ պատգամավորների կողմից նախարարություն նամակ է ստացվել, որտեղ առաջարկվում է երիտասարդների օր Հայաստանում հռչակել մայիսի 7-ը, իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահի կողմից առաջարկվում է օգոստոսի 12-ը Հայաստանում համարել պետական տոն:

«Մեր նախարարության պատասխանն այս երկու առաջարկներին էլ լինելու է բացասական: Կարծում եմ, երիտասարդության օրը պետք է կապել գիտելիքի օրվա հետ: Կարծում եմ, լավ տարբերակ է մայիսի 16-ը, երբ 1919 թվականին հենց այդ օրն է Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծել Երևանի պետական համալսարանը»,- ավելացրել է փոխնախարարը:

Ըստ Քարամյանի, Հայաստանում այսօր բնակվում է 16-30 տարեկան մոտավորապես 820 հազար երիտասարսդ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---