ԱՊՀ միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցացիայի գիտաժողովն առաջին անգամ կանցկացվի ՌԴ-ից դուրս՝ Երևանում

PanARMENIAN.Net - Վաղը կմեկնարկի ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցացիայի և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի համատեղ գիտաժողովը։ Ասոցացիան նման գիտաժողով ՌԴ -ից դուրս կազմակերպում է առաջին անգամ։ Գիտաժողովի թեման է՝ «Ցուցահանդեսը որպես կրտսեր դպրոցականների հետազոտական գործունեության ներկայացման միջոց»։

Բացմանը ներկա են լինելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱՊՀ երկրների ՄԲ դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովան, Անանիա Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, արտերկրից ժամանած այլ հյուրեր, դեսպաններ։

Գիտաժողովին կքննարկվեն Միջազգային բակալավրիատի կրտսեր դպրոցի ծրագրի նպատակը, մոտեցումները, գնահատման եղանակները և սաների հետազոտական գործունեության ներկայացման կազմակերպումն ու իրագործումը։ Քննարկումները վարելու են ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցացիայի՝ արտերկրից ժամանած մասնագետները։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---