Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում հայոց լեզու է դասավանդվում

Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում հայոց լեզու է դասավանդվում

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հայ համայնքի կրթական և երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Գերաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոսը նախարար Հակոբյանին տեղեկացրել է, որ մարզի կրթական գերատեսչության ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2011 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որին մասնակցում է շրջանի 44 հայ աշակերտ: Առաջիկայում նախատեսվում է նաև հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Իրաքի այլ շրջաններում:

Նախարարը ներկայացրել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման 2011թ. ծրագրի շրջանակներում նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Հայաստանում բնակվող իրաքահայերի հետ, նախարարության միջնորդությամբ ցուցաբերվում է բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև սոցիալական և այլ խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրեր:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---