Պարզվել է Ոսկետափում հայտնաբերված կիսաայրված դիակի ինքնությունը՝ դա 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է

Պարզվել է Ոսկետափում հայտնաբերված կիսաայրված դիակի ինքնությունը՝ դա 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի, 150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ: Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը (նկարում):

Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ և համաձայն նոյեմբերի 9-ին ստացված գենետիկական փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երևան քաղաքում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, որը հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---