ՀԿԵ-ն Հայաստանի երրորդ խոշորագույն գործատուն է

ՀԿԵ-ն Հայաստանի երրորդ խոշորագույն գործատուն է

PanARMENIAN.Net - Հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԿԵ-ն Հայաստանի երրորդ խոշորագույն գործատուն է հանդիսանում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն գործատուների եռյակում: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս հրապարակված ցուցակում ՀԿԵ-ն երրորդ տեղն է գրավել:

1000 խոշորագույն ընկերությունների թվում «ՀԿԵ» ՓԲԸ-ն հինգերրորդ տեղն է զբաղեցնում հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ցուցանիշով:

Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը, սոցիալական քաղաքականությունը և աշխատողների սոցիալական պաշտպանությունն ընկերության համար հանդիսանում են զարգացման միջոցներ, որոնք բարձրացնում է ՀԿԵ-ի մրցունակությունն աշխատանքի շուկայում:

«2011 թվականն ընկերության համար կլինի բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության և հզորությունների ավելացման ժամանակ: 2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի», - հայտարարեց Շ.Շայդուլլինը:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը զբաղեցնում է 53-րդ տեղը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---