Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Կուզբասի Գուբերնատորական նվագախմբի հետ

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Կուզբասի  Գուբերնատորական նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Կուզբասի Գուբերնատորական նվագախմբի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին նվագախմբի մամլո ծառայությունից, ելույթը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին: Ելույթը կայանալու է նոյեմբերի 9-13-ը անցկացվելիք «Կրեսչենդո» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում:

Փառատոնի գլխավոր նպատակն է հանդիսատեսին ներկայացնել երիտասարդ երաժիշտներին: Փառատոնի անցկացման գաղափարը պատկանում է հայտնի ռուս պրոդյուսեր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիդ Սմելյանսկուն, որը հրավիրեց Չայկովսկու անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Դենիս Մացուևին դառնալ փառատոնի գեղարվեստական տնօրենը: Բացի Սմբատյանից, նվագախմբի հետ ելույթ է ունենալու դիրիժոր Յուրի Տկաչենկոն:

Փառատոնի ընթացքում կամերային ելույթներով հանդես են գալու նաև Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի դափնեկկիրները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---