Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց![]() 10 նոյեմբերի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Փարիզում ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնությունում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի գլխավոր հույսը՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը։ Մինչև 77կգ քաշային կարգում հայ ծանրորդը ելույթը սկսեց 162կգ-ից և հեշտությամբ կարողացավ բարձրացնել այդ քաշը։ Այնուհետև նա մոտեցավ 166կգ-ին և նույնպես բարձրացրեց։ Սակայն Մարտիրոսյանին չհաջողվեց բարձրացնել 168կգ, և նա «պոկում» վարժության արդյունքներով իր ելույթն ավարտվեց 3-րդ տեղում՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։ Այս վարժությունում հաղթեց չինացի ծանրորդ, աշխարհի չեմպիոն Կսաոյուն Լուն 170 կիլոգրամով, երկրորդ տեղում Սու Դայինն է 166կգ-ով, որին հայ ծանրորդը զիջեց միայն անձնական քաշով։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |