Հայտնի է Հարավային Կովկաս Քեթրին Էշթոնի այցի ծրագիրը

Հայտնի է Հարավային Կովկաս Քեթրին Էշթոնի այցի ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այցի ծրագիրը Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում է ԵՄ գերագույն ներկայացուցչի մամլո ծառայությունը, տարածաշրջանում իր այցը Էշթոնը կսկսի Ադրբեջանից: Նոյեմբերի 15-ին Քեթրին Էշթոնը կայցելի Ադրբեջան, նոյեմբերի 16-ին՝ Վրաստան և նոյեմբերի 17-ին հանդիպումներ կանցկացնի Հայաստանում:

ԵՄ գերագույն ներկայացուցչի այցի ծրագիրն Ադրբեջան գտնվում է մշակման փուլում: Սպասվում է, որ նա կունենա հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---