Բարաք Օբաման մտադիր է Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը

Բարաք Օբաման մտադիր է Ռուսաստանի ու Չինաստանի նախագահների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ՌԴ և Չինաստանի նախագահների հետ Հոնոլուլուում կայանալիք երկկողմ հանդիպումներում, որոնք տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում, կարծարծի Իրանի միջուկային զենքի թեման: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտնել Օբամայի ազգային անվտանգության գծով ղեկավարի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թղթակիցները հետաքրքրվել են, թե մտադիր է արդյոք Օբաման արծարծել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցին առնչվող հարցեր: «Ես ակնկալում եմ, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը խոսակցության առարկա կդառնա Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների ու Օբամայի երկկողմ հանդիպումների ժամանակ: ՌԴ-ն ու Չնաստանը այն երկրների «վեցնյակում են», որոնց հետ մենք աշխատել ենք Իրանի հարցում: Զեկույցը նոր է հրապարակվել, շուտով տեղի կունենա ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---