Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել ռազմավարական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքել ռազմավարական համագործակցության մասին, հայտնում է Իրանի Mehr գործակալությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել Իրանի Անվտանգության ազգային գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաքերին:

«Համաձայնագիրը կնքվել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովի հետ հանդիպման ժամանակ»,-ասել է նա: Ըստ Բաքերի, այդ փաստաթուղթը մի շարք պայմանավորվածությունների ու նախապես ստորագրված պայմանագրերի արդյունք է: «Այդ փաստաթուղթը վերաբերում է երկրների համագործակցությանը անվտանգության, տնտեսության ու հետախուզության ոլորտներում»,-ասել է Ալի Բաքերին

Ըստ նրա, հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագրին ու մի շարք միջազգային հարցերին վերաբերող խնդիրներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---