Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն է խնդրում աշխարհից

Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն է խնդրում աշխարհից

PanARMENIAN.Net - Առաջին ձյանը Թուրքիայում ուրախ չեն: Վանում շուրջ 48 հազար վրան է կանգնած՝ տարերքի երկու հարվածը վերապրած մարդիկ աղբ են այրում տաքանալու համար: Ճակատագրի բերումով, կամ, ինչպես տեղաբնակներն են կարծում, իշխանությունների թերացման պատճառով երկրորդ երկրաշարժի ժամանակ զոհվել են քաղաքը վերականգնելու համար ժամանած շինարարները: Թուրքիայի ԱԳՆ-ն օգնություն է խնդրում աշխարհից՝ երկրին հավաքովի պատրաստի տներ են հարկավոր:

Ճամբարի բնակիչները հավատում են իշխանություններին. «Մենք սպասում ենք, թե երբ հավաքովի տներ կբերվեն: Չէ որ եթե դա տեղի չունենա, մենք ստիպված ենք լինելու մեր օրերը ձյան մեջ անցկացնել»:

Երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի՝ նրանց թվում կան միջազգային փրկարարներ ու լրագրողներ, որոնք իջևանել են «Բայրամ» ավերված հյուրանոցում: Փլատակերի մաքրման աշխատանքները չեն դադարում, հայտնում է Euronews-ը:-

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---