Արաբական պետությունների լիգան բացառել է Սիրիան կազմակերպությունից![]() 12 նոյեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով շաբաթ օրը դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը համարաբական կազմակերպությանը, հայտնել է Քաթարի արտգործնախարար շեյխ Համադ բեն Ջասեմը: Այսպիսով, Սիրիան՝ ԱՊԼ հիմնադիր պետություններից մեկը, մոտ ժամանակներս չի կարողանա մասնակցել այդ համարաբական կազմակերպության նիստերին: Սիրիայում հակակառավարական ելույթները սկսվեցին մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ մարզերում: Վերջերս դիմակայությունը հատկապես երկրի մեծությամբ երրորդ քաղաք Հոմսայում գնալով ավելի բռնի բնույթ է ստանում: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 3,5 հազարը: Երկու շաբաթ առաջ պաշտոնական Դամասկոսն ընդունեց Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայում ճգնաժամի կարգավորման արաբական ծրագիրը: Այն, մասնավորապես, նախատեսում է դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ, դուրս բերել ռազմական տեխնիկան քաղաքներից, արաբական ներկայացուցիչներին և լրագրողներին թույլ տալ ազատ կերպով այցելել սիրիական քաղաքներ, ինչպես նաև ազատ արձակել ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |