Երևանում կանցկացվի «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով 12-րդ ցուցահանդեսը

Երևանում կանցկացվի «Կրթություն և  կարիերա EXPO 2011» խորագրով 12-րդ ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-17-ը Երևանի «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում կանցկացվի տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը «Կրթություն և կարիերա EXPO 2011» խորագրով:

«Կրթություն և կարիերա EXPO 2011» ցուցահանդեսը, ընդգրկելով կրթության կարևորագույն ոլորտների գործունեությունը, երեք օրերի ընթացքում բոլոր դիմորդներին կտրամադրի տեղեկատվություն և ինֆորմացիա:

«Ցուցահանդեսի ջերմ մթնոլորտում Դուք անշուշտ կստանաք կրթության ոլորտներին վերաբերվող Ձեզ հուզող հարցերի պատասխանները»,- նշում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսը կանցկացվի ՀՀ րթության և գիտության նախարարության պաշտոնական աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր ինֆորմացիոն հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---