Խնդրահարույց հարաբերությունները հայերի հետ չեն խանգարում Թուրքիայի նախագահին հայկական կոստյում կրել![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է Մեծ Բրիտանիա այցելել նոյեմբերի երկրորդ կեսին: Նախագահին կուղեկցեն նրա տիկինը՝ Հայրունիսա Գյուլը, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Բուքինգհեմյան պալատ այցելության համար Գյուլը հատուկ կոստյում է պատվիրել հայ դերձակի մոտ, որի անունը չի հրապարակվում, գրում է «Ռադիկալ» թերթը: Ինչպես գրում է թերթը, սա առաջին անգամը չէ, երբ նախագահն ու նրա տիկինը օգտվում են հայ վարպետների ծառայություններից: Այդպես, անցյալ տարի Ստրասբուրգ այցելության ժամանակ Թուրքիայի առաջին տիկնոջ մատը զարդարում էր Ստամբուլում բնակվող հայտնի հայ ոսկերիչ Սևան Բիչակչիի գործը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |