Վենիամին Սմեխով. Այսօրվա լրագրողները «գարշելի» ԽՍՀՄ-ի միջակ լրագրողի չափ էլ չկան

Վենիամին Սմեխով. Այսօրվա լրագրողները «գարշելի» ԽՍՀՄ-ի միջակ լրագրողի չափ էլ չկան

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս դերասան Վենիամին Սմեխովը, ով առավել հայտնի է կինոսերներին «Դարտանյանը և 3 հրացանակիրները» ֆիլմում Ատոսի դերով, դժգոհ է ժամանակակից լրագրողներից: «Ամբողջ աշխարհում ընկել է լրագրողների որակը: Ռուսաստանը բացառություն չէ: Այսօրվա լրագրողները «գարշելի» ԽՍՀՄ-ի միջակ լրագրողի չափ էլ չկան: Նրանք ամեն կերպ փորձում են բանալու անցքից տեսնել, թե ինչ ես անում, հարց տալուց էլ միայն հետաքրքրվում են, թե ում հետ ես քնում», լրագրողների հետ զրույցում շեշտեց Սմեխովը: Նա նաև կարծում է, որ այսօր լրագրողներից շատերին պակասում է բարեացկամությունը և շեշտը դրվում է փնովելու վրա:

Վենիամին Սմեխովը ծնվել է 1940 թ-ին Մոսկվայում: Խաղացել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի, «Սովրեմեննիկ» և «Տագանկա» թատրոններում:

Նկարահանվել է մոտ 30 ֆիլմերում և ունի 5 տասնյակից ավելի դերեր թատրոնում: ԱՄՆ-ում դասավանդում է դերասանի վարպետություն: Ռուսաստանում և այլ երկրներում բեմադրում է դրամատիկական և օպերային ներկայացումներ: Դերասանին մեծ համբավ է բերել «Դարտանյանը և 3 հրացանակիրները» ֆիլմում մարմնավորած Ատոսի դերը:

Դերասանը Հայաստանում է «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում: Պաշտոնական այցով Սմեխովը Հայաստան է եկել 2007 թ-ին` ռուս այլ արվեստագետների հետ ստեղծագործող հայ երիտասարդության հանդիպման շրջանակներում և 2008 թ-ին` « Ռուսական մշակույթի սեզոններ» ի մեկնարկային ծրագրով:

7  14.11.11 - Ռուս դերասան Վենիամին Սմեխովի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---