Թուրքիայում զինված հարձակում է կատարվել իրանական ավտոբուսի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի Վան քաղաքում անհայտ անձիք զինված հարձակում են կատարել իրանական համարանիշերով ուղևորատար ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով, նախնական տվյալներով վիրավորված է Իրանի 6 քաղաքացի, հայտնում է Sabah թերթը:

Դեպքի վայր ուղարկվել են շտապ օգնության մեքենաներ և անվտանգության ուժեր: Վիրավորները տեղափախվել են մոտակա հիվանդանոցներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---