Սիրիայում անցած օրվա ընթացքում զոհվել է 51 մարդ![]() 15 նոյեմբերի 2011 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Անցած օրվա ընթացքում Սիրիայում ցուցարարների և անվտանգության ուժերի բախումների զոհ է դարցել 51 մարդ, փոխանցում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Սիրիացի ակտիվիստների տվյալներով, երկրի հարավային շրջանում տեղի են ունեցել բախումներ ընդդիմության կողմը անցած զինվորականների և անվտանգության ուժերի միջև: Այդ տվյալների համաձայն, զոհվել է 20 զինծառայող: Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները: Դիմակայությունը գնալով ավելի թեժ է դառնում: ՄԱԿ-ի տվյալներով, բախումների զոհերի թիվը երկրում գերազանցել է 3,5 հազ մարդ: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերից ավելի քան 1,5 հազ զոհերի մասին, այդ թվում ուժային համակարգի աշխատակիցների թվում ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |