Հայտնի են Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի անունները

Հայտնի են Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի անունները

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը տվյալներ է տրամադրել Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանցից երեքը Հայաստանի քաղաքացիներ են` Կարեն Արմենաջյան (1974թ. ծնվ.), Արայիկ Մուխայելյան (1966թ. ծնվ.), Մերուժան Գալստյան (1966թ. ծնվ.) և Ռուսաստանի քաղաքացի Յուրա Գալտախչյան (1960թ. ծնվ.):

Վերոնշյալ մարդիկ զոհվել են Կազան-Օրենբուրգ մայրուղու 187 կիլոմետրին Chery մարդատար ավտոմեքենայի և Ford Transit միկրոավտոբուսի բախման արդյունքում: Միկրոավտոբուսի ուղևորները չեն տուժել:

Վարվում է քննություն: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Chery-ի անվադողերն ամառային էին, որոնք էլ մերկասառույցի պայմաններում մատնել են վարորդին սարից իջնելիս, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---