Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին պարտիայում ոչ ոքի է խաղացել Մաքսիմ Մատլակովի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Մագնիտոգորսկում ընթացող Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակչում խաղում է Մաքսիմ Մատլակովի հետ: Առաջին պարտիան ավարտվել է ոչ ոքի: Գավաթի 1/8 եզրափակչում Անդրիասյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց Սեմյոն Դվոյրիսին: Գավաթի 1/8 եզրափակչում Ուկրաինան ներկայացնող հայ շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան 3:2 հաշվով հաղթել է Տատյանա Ստեպանովային և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 3 մլն ռուբլի, տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Մրցաշարն անցնում է օլիմպիական համակարգով: Ժամանակի հսկողությունը 90 րոպե է մինչ պարտիայի ավարտը՝ 30 վայրկյանի հավելմամբ յուրաքանչյուր քայլի համար: Մասնակիցները իրավունք չունեն բանակցել ոչ ոքիի մասին մինչ 40-րդ քայլրը ներառյալ, պարտավոր են ներկա լինել բացմանը, հարցազրույցներ տալ պարտիաներից հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |