Հայկ Մելիքյանը հատուկ ստեղծագործություն է կատարելու Մոկո Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը![]() 16 նոյեմբերի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունենալու Մոկո (Մարիամ) Խաչատրյանի «Էպիկենտրոն» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու է դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դաշնակահարը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ ներկայացնելու է իր նոր, հատուկ այդ ցուցահանդեսի համար գրված ստեղծագործությունը: Բացի դրանից, նա ներկայացնելու է ևս երկու դաշնամուրային ստեղծագործություն: Միջոցառման ժամանակ սպասվում է ևս մեկ անակնկալ: Հանդիսատեսի աչքի առաջ նկարչուհին կստեղծագործի Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո: Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |