Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական պաշտպանական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը![]() 16 նոյեմբերի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: ԱԱԽ քարտուղարի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրևի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն կենսագործում են այս ուղղությամբ նախատեսված աշխատանքների իրականացման սահուն ընթացքն ապահովող քայլերը: Քննարկումների արդյունքում նախանշվել են այս ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա միջոցառումները: Այնուհետև տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, որին հետևել է ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներ, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում 2012թ. նախատեսված անվտանգության հարցերով միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: Օրվա վերջում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության` կոնկրետ գործողություններ, միջոցառումներ և հստակ ժամանակացույց ներառող 2012-2013թթ. ծրագիրը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |