Նյու-Յորքի բնակիչը սպառնացել է այրել քաղաքը

Նյու-Յորքի բնակիչը սպառնացել է այրել քաղաքը

PanARMENIAN.Net - Նյու-Յորքի ոստիկանությունը ահաբեկչություն կատարելու սպառնալիքի մեղադրանքով ձերբակալել է «Գրավի'ր Ուոլլ-Սթրիթը» ակցիայի 29-ամյա մասնակից Նկրումու Տինսլիին, որն ավելի վաղ YouTube-ում տեղադրված տեսագրության մեջ հայտարարել էր «ողջ Նյու-Յորքը հրի մատնելու» մտադրության մասին, հաղորդում է New York Daily News-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները դիտել են տեսանյութը, որում Տինսլին սպառնում է այրել քաղաքը հինգշաբթի օրը ծրագրված «ֆինանսական ահաբեկչության» դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ: «Նոյեմբերի տասնյոթին մենք մտադիր ենք հրի մատնել Նյու-Յորքը: Մոտակա օրերին դուք կտեսնեք, թե ինչ կարող են անել այրվող խառնուրդով շշերը Macys-ի հետ»,- տեսագրության մեջ հայտնում էր Տինսլին:

Ոստիկանությունն անմիջապես սկսեց տեսագրության հերոսի նույնացումը: «Մենք չէինք ուզում, որպեսզի նա այնտեղ լինի: Մենք ուզում էինք, որ նա խցում հայտնվի... Միգուցե դրանք միայն ամպագոռգոռ խոսքեր էին, բայց մենք չէինք ուզում ռիսկի դիմել»,- հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Փոլ Բրաունը: Տինսլին ձերբակալվել է չորեքշաբթի օրը Զուկկոտտի-պարկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---