Արմեն Աշոտյան. Ինչո՞ւ են հավատում ինչ-որ դեկանատի, ոչ թե նախարարին

Արմեն Աշոտյան. Ինչո՞ւ են հավատում ինչ-որ դեկանատի, ոչ թե նախարարին

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը գտնում է, որ «Գալիք» համալսարանի 51 ուսանողներ, որոնցից բուհի ղեկավարությունը թաքցրել է այն տեղեկությունը, որ 2010թ. երեք ֆակուլտետների լիցնեզիան չեղյալ է հայտարարվել, իրենք են մեղավոր նրանում, որ «փողոցում են մնացել», քանի որ հավատացել են ոչ թե նախարարին, այլ դեկանատին: «Սա առաջին դեպքն է նախարարի իմ պաշտոնավարության ընթացքում»,-հայտարարել է նա նոյեմբերի 17-ին Երևանում:

Ըստ նրա, վերջին 3 տարում մասնավոր բուհերի քանակը Հայաստանում սկսել է կրճատվել, ընդ որում ոչ մի ուսանողի իրավունքները չեն խախտվել: «Դա բարոյականության հարց է, երբ գործ ունես 51 ուսանողի ճակատագրի ու նրանց ընտանիքների հետ»,-ասել է նա: Նա հավելել է, որ դրանից հետո այդ բուհի ղեկավարությունը դեռ համարձակություն ունեցավ արդարացնելու իր գործողություններն ու մեղադրելու նախարարությանը, որը դրա հետ ոչ մի կապ չունի»:

Նախարարը նշեց, որ կրթական ոլորտում կատարվող փոփոխությունները հրապարակային են կատարվում: «Բուհի լիցնեզիայի գործողությունը դադարեցնելու մասին հայտարարությունը զետեղված էր նախարարության պաշտոնական կայքում, ավելին, ես տալիս մինչև 8 մամլո ասուլիսներ, թող հետևեն, վերցնեն գործերն ու հեռանան այնտեղից»,-ասել է նախարարը:

«Գալիք» համալսարանի դեպքը ցույց տվեց, որ Հայաստանի մասնավոր բուհերում կրթության որակի ուսումնասիրությունն ավելի քան անհրաժեշտ է: Ըստ նախարարի, այս դեպքը օրինակ կծառայի մյուս բուհերի համար:

Մասնավոր բուհերի կրթական ծրագրերի որակի գնահատման աշխատանքը մեկնարկել էր դեռ 3 տարի առաջ: Արդյունքում 2009թ. որոշվեց ետ կանչել 11 բուհերի լիցենզիաներ, իսկ 2010-ին՝ 7 բուհի: Բացի այդ, դադարեցվեց նաև որոշ ֆակուլտետների աշխատանքը: Նման բուհերի ուսանողների թիվը գերազանցում է 3 հազարը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---